Ակունք գյուղի միջնակարգ դպրոց

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոց, Հասցե` Գեղարքունիքի մարզ, գյուղ Ակունք, Բարեկամության փ. 2-րդ անցուղի թիվ 2 23/1 Վեբ կայք` http://akunqg.schoolsite.am Էլ. փոստ` akunq@schools.am Կազմակերպա-իրավական տեսակը` ՊՈԱԿ:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

27 Մայիսի, 2021

1

                             ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«ՀՀ  Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոց»ՊՈԱԿ -ում առկա է  ֆիզկուլտուրա /10 դասաժամ/ և  ռուսաց լեզու /9 դասաժամ/  առարկաների  ուսուցչի թափուր տեղ: Նշված առարկաների  դասաժամի  թափուր տեղի համար հայտարարել մրցույթ:

Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենի կողմից  նշանակված պատասխանատու  աշխատակցին է ներկայացնում`

  1. դիմում Ձև 1
  2. Բարձրագույն կրթության մասին փաստաթուղթ /դիմում/
  3. անձնագիր
  4. աշխատանքային գրքույկ
  5. մեկ լուսանկար` 3*4 չափսի
  6. այլ պետություների քաղաքացիները` ՀՀ աշխատելու իրավունքը հաստատող  փաստաթուղթ.
  7. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ.
  8. հրատարակված հոդվածների ցանկ  կամ  գիտական  կոչումը հավաստող  փաստաթղթեր  /դրանց առկայության  դեպքում/.
  9. որակավորման տարրակարգ / առկայության դեպքում/:

 

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված  փաստաթղթերի բնօրինակները  համեմատում է  պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում:

Մրցույթին  մասնակցելու համար փաստաթղթերի ընդունումը 2021թ. մայիսի    26-ից  մինչև   2021թ.  հունիսի  9-ը ներառյալ:

 

Մրցույթի օր նշանակել  2021թ.  հունիսի   16-ին  ժամը 1300-ին:

Հեռ. 077-87-86-41

 

«ՀՀ  Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոց»ՊՈԱԿ

 

 

Տնօրեն`                        Լ.Ավագյան

Ակունք գյուղի միջնակարգ դպրոց

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոց, Հասցե` Գեղարքունիքի մարզ, գյուղ Ակունք, Բարեկամության փ. 2-րդ անցուղի թիվ 2 23/1 Վեբ կայք` http://akunqg.schoolsite.am Էլ. փոստ` akunq@schools.am Կազմակերպա-իրավական տեսակը` ՊՈԱԿ: