Ակունք գյուղի միջնակարգ դպրոց

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոց, Հասցե` Գեղարքունիքի մարզ, գյուղ Ակունք, Բարեկամության փ. 2-րդ անցուղի թիվ 2 23/1 Վեբ կայք` http://akunqg.schoolsite.am Էլ. փոստ` akunq@schools.am Կազմակերպա-իրավական տեսակը` ՊՈԱԿ:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

27 Մայիսի, 2021

1

                             ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«ՀՀ  Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոց»ՊՈԱԿ -ում առկա է  ֆիզկուլտուրա /10 դասաժամ/ և  ռուսաց լեզու /9 դասաժամ/  առարկաների  ուսուցչի թափուր տեղ: Նշված առարկաների  դասաժամի  թափուր տեղի համար հայտարարել մրցույթ:

Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենի կողմից  նշանակված պատասխանատու  աշխատակցին է ներկայացնում`

  1. դիմում Ձև 1
  2. Բարձրագույն կրթության մասին փաստաթուղթ /դիմում/
  3. անձնագիր
  4. աշխատանքային գրքույկ
  5. մեկ լուսանկար` 3*4 չափսի
  6. այլ պետություների քաղաքացիները` ՀՀ աշխատելու իրավունքը հաստատող  փաստաթուղթ.
  7. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ.
  8. հրատարակված հոդվածների ցանկ  կամ  գիտական  կոչումը հավաստող  փաստաթղթեր  /դրանց առկայության  դեպքում/.
  9. որակավորման տարրակարգ / առկայության դեպքում/:

 

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված  փաստաթղթերի բնօրինակները  համեմատում է  պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում:

Մրցույթին  մասնակցելու համար փաստաթղթերի ընդունումը 2021թ. մայիսի    26-ից  մինչև   2021թ.  հունիսի  9-ը ներառյալ:

 

Մրցույթի օր նշանակել  2021թ.  հունիսի   16-ին  ժամը 1300-ին:

Հեռ. 077-87-86-41

 

«ՀՀ  Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոց»ՊՈԱԿ

 

 

Տնօրեն`                        Լ.Ավագյան

4 Մայիսի, 2021
30.04.2021 թ.-ին Ակունքի միջն. դպրոցում տեղի ունեցավ միջոցառում` դասասենյակներն անվանակոչվեցին հայրենիքի նվիրյալ հերոսների անուններով։ Միջոցառումն այս,որպես հայրենասիրության դաս Ակունքի զավակների,Հայոց բանակի նվիրյալ զինվորների հիշատակին,թող բոլորիս հոգիներում հայրենասիրության կրակ վառի։ Եվ այն շունչը,որ պիտի լցնի դպրոցն ու մեր դասասենյակները, դեռ պիտի շատ սերունդներ դաստիարակի հանուն հայրենիքի,հանուն ապագայի։ Դասասենյակների բացմանը ներկա էին հերոսների ծնողները,համայնքապետը,մանկավարժներ,աշակերտներ,ինչպես նաև մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, հյուրեր, զոհվածների զինակից ընկերներ, զինվորականներ և ակունքցիներ։
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՈՒ ԽՈՆԱՐՀՈՒՄ…🙏

Ակունք գյուղի միջնակարգ դպրոց

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոց, Հասցե` Գեղարքունիքի մարզ, գյուղ Ակունք, Բարեկամության փ. 2-րդ անցուղի թիվ 2 23/1 Վեբ կայք` http://akunqg.schoolsite.am Էլ. փոստ` akunq@schools.am Կազմակերպա-իրավական տեսակը` ՊՈԱԿ: