Ակունք գյուղի միջնակարգ դպրոց

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոց, Հասցե` Գեղարքունիքի մարզ, գյուղ Ակունք, Բարեկամության փ. 2-րդ անցուղի թիվ 2 23/1 Վեբ կայք` http://akunqg.schoolsite.am Էլ. փոստ` akunq@schools.am Կազմակերպա-իրավական տեսակը` ՊՈԱԿ:

9 Նոյեմբերի, 2020

Խոսք հիշատակի

2020թ. նոյեմբերի 8-ին  կյանքից  հեռացավ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոցի  վաստակաշատ ուսուցիչ  Հայկ Խաչատուրի Թադևոսյանը։

Հայկ Խաչատուրի Թադևոսյանը  ծնվել է 1939թ.Գեղարքունիքի մարզի  Ակունք գյուղում:

1966թ. ընդունվել է աշխատանքի Ակունք գյուղի դպրոցում` որպես մաթեմատիկայի ուսուցիչ:

2008թ անցել է վաստակաշատ հանգստի:

Հայկ Խաչատուրի Թադևոսյանը իր ամբողջ գիտակցական կյանքը նվիրել է իր սիրած գործին` մատաղ սերնդի կրթությանը և դաստիարակությանը:

Հայկ Խաչատուրի Թադևոսյանը ապրեց մտավորականի անբասիր կյանքով և իր ընկերների, սաների, իրեն ճանաչող յուրաքանչյուր ակունքցու հուշերում կմնա որպես  անաչառ, բարի ու ազնիվ անհատականություն։
Ակունքի միջնակարգ դպրոցի կոլեկտիվն  իր վշտակցությունն է հայտնում Թադևոսյան ընտանիքի անդամներին` հավաստելով, որ նրա անունը միշտ կմնա դպրոցի պատմության մեջ: