Ակունք գյուղի միջնակարգ դպրոց

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոց, Հասցե` Գեղարքունիքի մարզ, գյուղ Ակունք, Բարեկամության փ. 2-րդ անցուղի թիվ 2 23/1 Վեբ կայք` http://akunqg.schoolsite.am Էլ. փոստ` akunq@schools.am Աշխատողներ` 62 Կազմակերպա-իրավական տեսակը` ՊՈԱԿ: Տնօրեն` Լուսիկ Գրիշայի Ավագյան

4 Փետրվարի, 2020

Խոսք հիշատակի

2020թ. փետրվարի 3-ին  կյանքից անժամանակ հեռացավ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոցի  վաստակաշատ ուսուցիչ, երկարամյա ուսմասվար  Համբարձում Աշոտի Խաչատրյանը։

Համբարձում Աշոտի Խաչատրյանը ծնվել է 1954թ.Գեղարքունիքի մարզի  Ակունք գյուղում:1961- 1971թթ սովորել  է Ակունք գյուղի միջնակարգ դպրոցում:1971-1975թթ-ին ուսանել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի մաթեմատիկայի ֆակուլտետում:1975թ. ընդունվել է աշխատանքի Ակունք գյուղի դպրոցում` որպես մաթեմատիկայի ուսուցիչ:1992թ.ից մինչև 2018թ.  եղել է Ակունք գյուղի միջնակարգ դպրոցի ուսմասվար:  Թոշակի անցնելուց հետո, թողնելով ուսմասվարի պաշտոնը, աշխատել է որպես մաթեմատիկայի ուսուցիչ:

Հ. Ա. Խաչատրյանը իր ամբողջ գիտակցական կյանքը նվիրել է իր սիրած գործին` մատաղ սերնդի կրթությանը և դաստիարակությանը::Իր զուսպ, զգացմունքային,բայց միևնույն ժամանակ խիստ հայացքի ներքո կրթվել ու դաստիարակվել են հարյուրավոր աշակերտներ։ Համբարձում  Խաչատրյանը,ապրեց մտավորականի անբասիր կյանքով և իր ընկերների, սաների, իրեն ճանաչող յուրաքանչյուր ակունքցու հուշերում կմնա որպես  անաչառ, բարի ու ազնիվ անհատականություն։
Ակունքի միջնակարգ դպրոցի կոլեկտիվն  իր վշտակցությունն է հայտնում   Խաչատրյան ընտանիքի անդամներին` հավաստելով, որ նրա անունը միշտ կմնա դպրոցի պատմության մեջ:

Ակունք գյուղի միջնակարգ դպրոց

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոց, Հասցե` Գեղարքունիքի մարզ, գյուղ Ակունք, Բարեկամության փ. 2-րդ անցուղի թիվ 2 23/1 Վեբ կայք` http://akunqg.schoolsite.am Էլ. փոստ` akunq@schools.am Աշխատողներ` 62 Կազմակերպա-իրավական տեսակը` ՊՈԱԿ: Տնօրեն` Լուսիկ Գրիշայի Ավագյան