Ակունք գյուղի միջնակարգ դպրոց

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոց, Հասցե` Գեղարքունիքի մարզ, գյուղ Ակունք, Բարեկամության փ. 2-րդ անցուղի թիվ 2 23/1 Վեբ կայք` http://akunqg.schoolsite.am Էլ. փոստ` akunq@schools.am Աշխատողներ` 62 Կազմակերպա-իրավական տեսակը` ՊՈԱԿ: Տնօրեն` Լուսիկ Գրիշայի Ավագյան

Սեպտեմբերի 21

23 Սեպտեմբերի, 2019

Սեպտեմբերի 21-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Անկախության 28-ամյակին նվիրված միջոցառում:Դպրոցի բակում հավաքվել էին բազմաթիվ մարդիկ` աշակերտներ, ծնողներ, ուսուցիչներ, զինվորականներ, հյուրեր, այդ թվում համայնքապետ Նիկոլա Խաչատրյանը` համայնքապետարանի աշխատակիցների հետ:Համայնքապետարանի և դպրոցի համատեղ ջանքերով ռազմագիտության դասասենյակը անվանակոչվեց համագյուղացի զորամասի հրթիռահրետանային ծառայության սպա, ավագ լեյտենանտ Սասուն Մովսիսյանի / Բուլի/ անունով:Ներկա էին որդին,դուստրը, թոռնիկները, կինը:Ժապավենը կտրեց Վարդենիսի տարածաշրջանի զինկոմ, փոխգնդապետ Կամսար Հարությունյանը:
Սասուն Ռազմիկի Մովսիսյան
( 1966-2007 )
Զորամասի հրթիռահրետանային ծառայության սպա, ավագ լեյտենանտ Սասուն Մովսիսյանին բոլորը Բուլի էին կոչում:
Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղն է նրա ծննդավայրը: Ծնվել է 1966թ.-ին:
1973-1983թթ. սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում:Միջնակարգից հետո 1984-86թթ. ծառայել է Խորհրդային բանակում, զորացրվելուց հետո ընդունվել է Կիրովի անվան բարձրագույն ռազմաավիացիոն ուսումնարան: Կես տարի սովորելուց հետո վերադարձել է ծննդավայր և ամրագրվել շրջանի կամավորական ջոկատներից մեկին, մասնակցել հայրենի եզերքի սահմանամերձ գյուղերի պաշտպանությանը: Այդ օրերից էլ սկսվում է Սասուն Մովսիսյանի մարտական ուղին:
1988-92թթ. համագործակցելով ջոկատների հետ՝ զբաղվել է սահմանների պաշտպանության գործունեությամբ:
1992 թ.-ին զինվորագվել է հայկական բանակին՝որպես զինվոր: Նույն թվականին մասնակցել է Վարդենիսի սահմանների պաշտպանության մարտական գործողություններին ՝ որպես հետախույզ: Նույն թվականին մասնակցել է Լաչինի Միջանցքի ազատագրման մարտերին:
1993թ.-ին ապրիլին մասնակցել է Քարվաճառի ազատագրման մարտական գործողություններին:
1993թ.-ի դեկտեմբերից մինչև 1994թ.-ի մայիսը մասնակցել է Օմարի լեռնանցքի մարտական գործողություններին:
1996թ.-ից եղել է Երկրապահ Կամավորական Միության անդամ:
1997թ.-ից մասնակցել է ՀՀ ՊՆ սպայական որակավորման բարձրացման կենտրոնի բարձրագույն ակադեմիական դասընթացներին:
1998թ.-ից ՀՀ ՊՆ-ի կողմից ստացել է լեյտենանտի կոչում և զբաղեցրել ՀՀ ՊՆ 59016 զորամասի ակումբի պետի պաշտոնը:
1999թ.-ին նույն զորամասում զբաղեցրել է դասակի հրամանատարի պաշտոնը: Նույն թվականին N2378-ի հրամանով նույն զորամասում զբաղեցրել է սպառազին.-ծառայության պետի պաշտոնը:
2007թ.-ին գործուղվել է Երևան՝ զինմթերք ստանալու նպատակով, որի ընթացքում վթարի է ենթարկվել և մահացել է:
Ամուսնացած է եղել և ունի 3 զավակ:
Սասուն Ռազմիկի Մովսիսյանը ՀՀ ՊՆ-ի կողմից ՝ մարտական գործողություններին ակտիվ մասնակցելու և անբասիր ծառայության համար, պարգևատրվել է մի շարք պատվոգրերով և շքանշաններով:

Ակունք գյուղի միջնակարգ դպրոց

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոց, Հասցե` Գեղարքունիքի մարզ, գյուղ Ակունք, Բարեկամության փ. 2-րդ անցուղի թիվ 2 23/1 Վեբ կայք` http://akunqg.schoolsite.am Էլ. փոստ` akunq@schools.am Աշխատողներ` 62 Կազմակերպա-իրավական տեսակը` ՊՈԱԿ: Տնօրեն` Լուսիկ Գրիշայի Ավագյան