Ակունք գյուղի միջնակարգ դպրոց

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոց, Հասցե` Գեղարքունիքի մարզ, գյուղ Ակունք, Բարեկամության փ. 2-րդ անցուղի թիվ 2 23/1 Վեբ կայք` http://akunqg.schoolsite.am Էլ. փոստ` akunq@schools.am Աշխատողներ` 62 Կազմակերպա-իրավական տեսակը` ՊՈԱԿ: Տնօրեն` Լուսիկ Գրիշայի Ավագյան

10 Օգոստոսի, 2019

Հայտարարություն
2019-2020 ուստարվա 1-ին դասարանցիների և նախակրթարանի սաների ընդունելություն :
ՀՀ Գեղարքունիքի մարզի << Ակունք գյուղի միջնակարգ դպրոց >> ՊՈԱԿ-ը կատարում է 2019-2020 ուստարվա 1-ին դասարանցիների և նախակրթարանի սաների ընդունելություն: Դպրոցի առաջին դասարան ընդունվում են այն երեխաները, որոնց վեց տարին լրացել կամ լրանում է տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ընդունելությունը դպրոցում, կազմակերպվում է 2019 թվականի օգոստոսի 20-ից մինչև սեպտեմբերի 1-ը:
Դպրոց ընդունվելու համար ծնողը կամ երեխայի օրինական ներկայացուցիչը դպրոց է ներկայացնում.
1. Դիմում (լրացվում է տեղում)
2. Երեխայի ծննդյան վկայականը (եթե Ձեր երեխան այլ երկրի քաղաքացի է, հարկավոր է ներկայացնել նոտարով հաստատված ծննդյան վկայականի թարգմանությունը)
3. Ծննդյան վկայականի պատճեն
4. Երկու լուսանկար (3×4 չափի)
5. Տեղեկանք պետական ռեգիստրում հաշվառման մասին (անձնագրային բաժնից)