Ակունք գյուղի միջնակարգ դպրոց

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոց, Հասցե` Գեղարքունիքի մարզ, գյուղ Ակունք, Բարեկամության փ. 2-րդ անցուղի թիվ 2 23/1 Վեբ կայք` http://akunqg.schoolsite.am Էլ. փոստ` akunq@schools.am Աշխատողներ` 62 Կազմակերպա-իրավական տեսակը` ՊՈԱԿ: Տնօրեն` Լուսիկ Գրիշայի Ավագյան

Անպարտ Հայաստան

21 Մայիսի, 2018

Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում  մայիսի 18-ին 6-րդ դասարանում հայրենասիրական միջոցառում էր կազմակերպել ՄԿԱ գծով տնօրենի տեղակալ Ա. Յավրյանը  : Աշակերտները մեկ անգամ ևս հասկացան,որ Մայիսյան տոների շարքում Ավարայրը բնույթով ճակատամարտ էր՝ մղված հանուն քաղաքական անկախության,Սարդարապատը վճռական մի կռիվ էր՝ հանուն պետության ու ազգի ինքնապաշտպանության և գոյատևման: Շուշիի ճակատամարտն արդեն սրբազան հաղթանակ էր՝ ազատագրության ու հայրենատիրության, գալիք հաղթական ապագային ուղղված:Հարյուրամյա հեռավորությունից հայ ժողովուրդը հպարտությամբ է հիշում իր զավակների մեծագույն նվիրումն ու հայրենասիրական ներդրումը,իսկ անկախության սերունդը, այդ ժառանգության արժանապատիվ հետևորդն ու պետությունը զորացնողն է իր խելքով ու համարձակությամբ:Մայիսյան եռատոնը այս օրերին դարձավ քառատոն, անհրաժեշտության դեպքում կդառնա բազմատոն:Մայիսյան հաղթանակները շարունակական են,դրանք ուղեկցելու են հայ ժողովրդին, որն ապրում, արարում է այս հողում…