Ակունք գյուղի միջնակարգ դպրոց

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոց, Հասցե` Գեղարքունիքի մարզ, գյուղ Ակունք, Բարեկամության փ. 2-րդ անցուղի թիվ 2 23/1 Վեբ կայք` http://akunqg.schoolsite.am Էլ. փոստ` akunq@schools.am Աշխատողներ` 62 Կազմակերպա-իրավական տեսակը` ՊՈԱԿ: Տնօրեն` Լուսիկ Գրիշայի Ավագյան

Կանոնակարգ

6 Ապրիլի, 2018

<<Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿի աշակերտների ներքին կարգապահական կանոններ

Աշակերտը պարտավոր է.
1. Բարեխղճորեն սովորել և ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել հապատասխան հմտությունների և կարողությունների ,բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները.
2. Ծանոթանալ և ենթարկվել դպրոցի ներքին կարգապահական կանոններին:
3. Դպրոց ներկայանալ դասերը սկսվելուց 5-10 րոպե առաջ:
4. Դասաժամի զանգից հետո անմիջապես մտնել դասարան:
5. Դասամիջոցներին չաղմկել, չվազել միջանցքներում և աստիճանասանդուղքների վրա:
6. Չխանգարել դասապրոցեսը:
7. Ենթարկվել օրվա հերթապահ ուսուցչին :
8. Դասին ներկայանալ համապատասխան դասագրքերով և ուսումնական պարագաներով:
9. Խնամքով վերաբերվել վարձակալված դասագրքերի և դպրոցական գույքի նկատմամբ:
10. Դասապրոցեսի ժամանակ չօգտվել բջջային հեռախոսներից:
11. Դպրոցի շենքում և բակում թույլ չտալ կարգազանց արարքներ,չմոտենալ էլեկտրոջեռուցիչներին և պահպանել հակահրդեհային կանոնները:
12. Դպրոցում դրսևորել օրինակելի վարքագիծ և ունենալ աշակերտին վայել հագ ու կապ:
13. Առանց դասղեկի թույլտվության և ծնողի համաձայնության չբացակայել դասաժամերից :
14. Հարգել հավաքարարի աշխատանքը՝ որոշակի մասնակցություն ցուցաբերել դպրոցի և բակի մաքրությանը:
15. Ճիշտ օգտվել դպրոցի սանհանգույցներից, պահպանել մաքրություն:
16. Համակարգչային գույքը օգտագործել ճանաչողական, ուսուցողական և գեղեցիկի աշխարհը ընկալելու նպատակով:
17. Ֆիկուլտուրայի դասաժամերին ներկայանալ մարզական համազգեստով:
18. Դպրոցում ներքին կարգապահական կանոնները խախտելու համար կիրառվում են համապատասխան տույժեր
19. Կատարել օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:

Ակունք գյուղի միջնակարգ դպրոց

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոց, Հասցե` Գեղարքունիքի մարզ, գյուղ Ակունք, Բարեկամության փ. 2-րդ անցուղի թիվ 2 23/1 Վեբ կայք` http://akunqg.schoolsite.am Էլ. փոստ` akunq@schools.am Աշխատողներ` 62 Կազմակերպա-իրավական տեսակը` ՊՈԱԿ: Տնօրեն` Լուսիկ Գրիշայի Ավագյան