ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ հայոց բանակի կազմավորման 30-ամյակին նվիրված միջոցառում։Ներկայացվեց հայոց բանակի անցած դժվար ճանապարհը, նրա կազմավորման օրից մինչև օրս։Արցախյան 44-օրյա պատերազմում էլ մեր տասնութամյա զինվորները կռվեցին անձնուրացորեն`չխնայելով սեփական կյանքը։ Կորուստները շատ էին,անդառնալի,բայց…դա վերջն էր մի նոր սկզբի։Ավարտվել է մարտը,պատերազմը դեռ տանուլ տրված չէ։ Ժամանակն է բռունցքվելու,հզորանալու,մեր կորցրածը ետ բերելու։ Մեր լավագույն վրեժը պետք է լինի հզոր,միաբան եւ ապահով հայրենիք ունենալը։Հայաստանում զինվոր է ամեն մի հայ,եւ հերոս է ամեն զինվոր`շարքայինից մինչեւ գեներալ։ Հավերժ փառք եւ հիշատակ մեր սուրբ նահատակներին։ Մեր խոնարհումը հերոսածին ծնողներին։ Ոչ ոք չի մոռացվել,ոչինչ չի մոռացվել…
Փառք ու պատիվ հայ զինվորին։
Փառք ու պատիվ մեր բանակին։
Տոնդ շնորհավոր,հա’յ զինվոր։
Միջոցառումը կազմակերպել էր ԴԱԿ Ն․ Հարությունյանը, աշակերտական խորհուրդը։