Ակունք գյուղի միջնակարգ դպրոց

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոց, Հասցե` Գեղարքունիքի մարզ, գյուղ Ակունք, Բարեկամության փ. 2-րդ անցուղի թիվ 2 23/1 Վեբ կայք` http://akunqg.schoolsite.am Էլ. փոստ` akunq@schools.am Աշխատողներ` 62 Կազմակերպա-իրավական տեսակը` ՊՈԱԿ: Տնօրեն` Լուսիկ Գրիշայի Ավագյան

Ուսուցչի տոն

Հոկտեմբերի 8th, 2018

Սիրելի ուսուցիչնե’ր, շնորհավորում ենք Ձեզ տոնի առթիվ: Ձեզ, որ սերունդների հոգու խավարը վանում, այնտեղ սիրո, լույսի ու ջերմության սերմեր եք ցանում:
Մաղթում ենք, որ Ձեր անսպառ եռանդը, նվիրումը, համբերատարությունը, գորովն ու սերը հարատևեն:
Թող Ձեր յուրաքանչյուր աշակերտը գիտակցի Ձեր վեհությունն ու հասկանա, որ Դուք եք իր հոգու հերկերի ԱՆՄԱՀ ՍԵՐՄՆԱՑԱՆԸ:

  

Անկախության 27-ամյակ. Շնորհավոր Տոնդ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ

Սեպտեմբերի 20th, 2018

Շնորհավոր Տոնդ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ ու շնորհավոր Ձեր տոնը ԱՆԿԱԽ ՀԱՅԵՐ։ Մեր 27-ամյա անկախ Հայաստանի ծնունդն է….ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ,որ ձեռք Է բերվել մեր հերոսների արյամբ,,,,ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ,որի արժեքը պետք է բոլորս գիտակցենք ու այն պահենք թեկուզ և մեր արյան գնով.Ակունքի միջնակարգ դպրոցում սեպտեմբերի 20-ին դասերն սկսեցին տոնական շքերթով:

Համապետական շաբաթօրյակ

Սեպտեմբերի 8th, 2018

<<Մեր տունը մենք պետք է մաքրենք >>

Համապետական շաբաթօրյակին ակտիվ մասնակցեց Ակունք գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտական և ուսուցչական կոլեկտիվը’ տնօրեն Լ. Ավագյանի գլխավորությամբ:Դպրոցի տարածքը բաժանվեց մասերի և յուրաքանչյուր դասարան աղբից մաքրեց իրեն հատկացված տարածքը:

Գիտելիքի օր

Սեպտեմբերի 6th, 2018

Ակունքի միջնակարգ դպրոցը իր ջերմ ողջույնն է հղում բոլորին՝ շնորհավորելով Գիտելիքի օրվա կապակցությամբ: Սեպտեմբերյան այս առավոտը բարին է մաղթում բոլորին և ասում՝ ողջո՛ւյն, սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր: Նոր ուսումնական տարվա սկիզբն է, այսինքն՝ եկել է ժամանակը նոր փնտրտուքների, հանդիպումների գիտության չբացահայտված մոլորակների հետ: Բարի գալո՛ւստ բոլորին.
Այսօր տոն է գիտելիքի և գիտության, ուսման մեծարման, քանզի երկրի ապագան մենք տեսնում ենք կիրթ և ուսյալ հասարակության մեջ, որը գնահատում և արժևորում է դպրոցի և կրթության դերը:

Սարդարապատից Արցախ

Հուլիսի 6th, 2018

Մայիսի 21-ին Ակունքի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանցիները ներկայացրեցին հայրենասիրական <<Սարդարապատից Արցախ>> խորագիրը կրող միջոցառում՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին: ԴԱԿ՝ Ն. Հարությունյան

Մայիսյան եռատոն

Մայիսի 20th, 2018

Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում  մայիսի 18-ին 6-րդ դասարանում հայրենասիրական միջոցառում էր կազմակերպել ՄԿԱ գծով տնօրենի տեղակալ Ա. Յավրյանը  :

Խոսք հիշատակի

Ապրիլի 11th, 2018

Խոսք հիշատակի

Խոր վշտով տեղեկացանք Ակունքի միջնակարգ դպրոցի սիրված և հարգված ուսուցչուհի  Էլիչկա Ռուբենի Փոստոյանի մահվան մասին:

   Էլիչկա Ռուբենի Փոստոյանը ծնվել է 1948թ.-ին Վարդենիսում: 1966թ.-ին ավարտել է Երևանի թիվ 10 միջնակարգ դպրոցը: 1971թ.-ին՝  Երևանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը: 46 տարի դասավանդում էր դպրոցում, քոլեջում:

   Նա սիրված ուսուցչուհի էր, հմուտ դասղեկ: Էլիչկա Փոստոյանը աչքի է ընկել լավ մասնագետի իր վարպետությամբ, իսկական ուսուցչին բնորոշ խանդավառությամբ ու մեծ պատասխանատվությամբ: Նրա վարած յուրաքանչյուր դասը անկրկնելի էր, տպավորիչ, նրա մատուցած գիտելիքը՝  խորը ու մնայուն: Էլիչկա Փոստոյանը աչքի էր ընկնում մարդամոտ, մարդասեր, շփվող բնավորությամբ, գործընկերները նրա մեջ տեսնում էին լավ բարեկամի և հավատարիմ ընկերոջ:

   Ժպտադեմ, բարեհամբույր և սրտաբաց մարդու, հոգատար  մոր, նրբանկատ տատիկի և միշտ օգնության պատրաստ, կարեկցող ընկերոջ, հոգեբանմանկավարժի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա հարազատների, գործընկերների, աշակերտների  և բոլոր նրան ճանաչողների սրտերում:

Ակունք գյուղի միջնակարգ դպրոց

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոց, Հասցե` Գեղարքունիքի մարզ, գյուղ Ակունք, Բարեկամության փ. 2-րդ անցուղի թիվ 2 23/1 Վեբ կայք` http://akunqg.schoolsite.am Էլ. փոստ` akunq@schools.am Աշխատողներ` 62 Կազմակերպա-իրավական տեսակը` ՊՈԱԿ: Տնօրեն` Լուսիկ Գրիշայի Ավագյան