Ակունք գյուղի միջնակարգ դպրոց

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոց, Հասցե` Գեղարքունիքի մարզ, գյուղ Ակունք, Բարեկամության փ. 2-րդ անցուղի թիվ 2 23/1 Վեբ կայք` http://akunqg.schoolsite.am Էլ. փոստ` akunq@schools.am Աշխատողներ` 62 Կազմակերպա-իրավական տեսակը` ՊՈԱԿ: Տնօրեն` Լուսիկ Գրիշայի Ավագյան

Խոսք հիշատակի

Ապրիլի 11th, 2018

Խոսք հիշատակի

Խոր վշտով տեղեկացանք Ակունքի միջնակարգ դպրոցի սիրված և հարգված ուսուցչուհի  Էլիչկա Ռուբենի Փոստոյանի մահվան մասին:

   Էլիչկա Ռուբենի Փոստոյանը ծնվել է 1948թ.-ին Վարդենիսում: 1966թ.-ին ավարտել է Երևանի թիվ 10 միջնակարգ դպրոցը: 1971թ.-ին՝  Երևանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը: 46 տարի դասավանդում էր դպրոցում, քոլեջում:

   Նա սիրված ուսուցչուհի էր, հմուտ դասղեկ: Էլիչկա Փոստոյանը աչքի է ընկել լավ մասնագետի իր վարպետությամբ, իսկական ուսուցչին բնորոշ խանդավառությամբ ու մեծ պատասխանատվությամբ: Նրա վարած յուրաքանչյուր դասը անկրկնելի էր, տպավորիչ, նրա մատուցած գիտելիքը՝  խորը ու մնայուն: Էլիչկա Փոստոյանը աչքի էր ընկնում մարդամոտ, մարդասեր, շփվող բնավորությամբ, գործընկերները նրա մեջ տեսնում էին լավ բարեկամի և հավատարիմ ընկերոջ:

   Ժպտադեմ, բարեհամբույր և սրտաբաց մարդու, հոգատար  մոր, նրբանկատ տատիկի և միշտ օգնության պատրաստ, կարեկցող ընկերոջ, հոգեբանմանկավարժի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա հարազատների, գործընկերների, աշակերտների  և բոլոր նրան ճանաչողների սրտերում: