Ակունք գյուղի միջնակարգ դպրոց

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոց, Հասցե` Գեղարքունիքի մարզ, գյուղ Ակունք, Բարեկամության փ. 2-րդ անցուղի թիվ 2 23/1 Վեբ կայք` http://akunqg.schoolsite.am Էլ. փոստ` akunq@schools.am Աշխատողներ` 62 Կազմակերպա-իրավական տեսակը` ՊՈԱԿ: Տնօրեն` Լուսիկ Գրիշայի Ավագյան

Շնորհավոր Մայիսի 9 -Ը՝ Հաղթանակների օրը

Մայիսի 9th, 2018

Մայիսի 9-ին հայ ժողովուրդը մեծ խանդավառությամբ նշում է 1945-ին Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների, այդ թվում` հայերի հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ, այդ թվում Ակունքցիներ: 1941-1945թթ Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին է կանգնեցված Ակունքի բարձունքի հուշարձանը:

Փա՛ռք քաջ հայ զինվորականներին, մեր հայրերին ու պապերին, որ առաջադեմ մարդկության հետ պայքարեցին մայիսի 9-ի՝ 2-րդ աշխարհամարտում տարած հաղթանակի համար:

Ուղիղ 22 տարի առաջ էլ մայիսի 9-ի առավոտյան հայկական ջոկատները հաջողությամբ ավարտեցին «Հարսանիք լեռներում» օպերացիան, որի արդյունքում ազատագրվեց հրաշագեղ Շուշին:

Մայիսի 9-ին նշվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: Մայիսյան հաղթանակները շարունակական են, դրանք ուղեկցելու են հայ ժողովրդին, որն ապրում ու արարում է այս հողում:

Փա՛ռք մեր բոլոր նահատակ նախնիներին, Ավարայրից մինչ Սարդարապատի հերոսներին, նաեւ Արցախյան պատերազմի քաջարի հայորդիներին, որ որպես նվիրյալ մահապարտներ արյունարբու թշնամուն իր տեղը ցույց տվեցին՝ ազգին պարգեւեցին մայիսի 8-ի՝ Շուշիի ազատագրության օրը:

Փա՛ռք Հայաստանի 1-ին Հանրապետության ստեղծման հերոսներին, բոլոր մասնակիցներին, որ մայիսի 28-ին վերաարժեւորեցին անկախ պետականության գաղափարը:

Փա՛ռք Հայքին ու Հային, որ ինչպես մեծն Նժդեհը կասեր, հայը մարդկությանը տվել է ավելին, քան ստացել է երբևէ…   

Ակունք գյուղի միջնակարգ դպրոց

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոց, Հասցե` Գեղարքունիքի մարզ, գյուղ Ակունք, Բարեկամության փ. 2-րդ անցուղի թիվ 2 23/1 Վեբ կայք` http://akunqg.schoolsite.am Էլ. փոստ` akunq@schools.am Աշխատողներ` 62 Կազմակերպա-իրավական տեսակը` ՊՈԱԿ: Տնօրեն` Լուսիկ Գրիշայի Ավագյան