Ակունք գյուղի միջնակարգ դպրոց

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոց, Հասցե` Գեղարքունիքի մարզ, գյուղ Ակունք, Բարեկամության փ. 2-րդ անցուղի թիվ 2 23/1 Վեբ կայք` http://akunqg.schoolsite.am Էլ. փոստ` akunq@schools.am Աշխատողներ` 62 Կազմակերպա-իրավական տեսակը` ՊՈԱԿ: Տնօրեն` Լուսիկ Գրիշայի Ավագյան

Մայրենիին նվիրված միջոցառում

Ապրիլի 6th, 2018

Փետրվարի 22-ին տեղի ունեցավ միջոցառում <<Մեր գոյության արև, մեր ինքնության ոգի>>:

Միջոցառմանը ներկայացվեց հայոց տառերի ստեղծումից մինչև մեր օրերը
մայրենի լեզվի անցած ծանր ճանապարհը, դաժան փորձությունները : Միջոցառմանը վեր հանվեց հարստության ու գանձի անցողիկ լինելը, որ մնայուն են գիտելիքն ու լեզուն: Թշվառ է մայրենի լեզուն վատ իմացողը և պատահական քամուց կարող է տատանվել ու քշվել հեռուները:
Միջոցառմանը հնչեցին մայրենիին նվիրված երգեր, որոնք ուղեկցվում էին ազգային պարերով: Միջոցառմանը ներկա էին ուսուցիչներ, ծնողներ և աշակերտներ:
Միջոցառումը անցավ բարձր հայրենասիրաական ոգով պարուրված մթնոլորտում և ծառայեց իր նպատակին՝ մեր ոսկեղենիկ մայրենին պահել անաղարտ, մաքուր, պարզ ու վճիտ: