Ակունք գյուղի միջնակարգ դպրոց

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոց, Հասցե` Գեղարքունիքի մարզ, գյուղ Ակունք, Բարեկամության փ. 2-րդ անցուղի թիվ 2 23/1 Վեբ կայք` http://akunqg.schoolsite.am Էլ. փոստ` akunq@schools.am Աշխատողներ` 62 Կազմակերպա-իրավական տեսակը` ՊՈԱԿ: Տնօրեն` Լուսիկ Գրիշայի Ավագյան

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ

Ապրիլի 3rd, 2018

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի
Ակունք գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
ընդունվելու համար ծնողը դպրոց է ներկայացնում
հետևյալ փաստաթղթերը.
1. Դիմում հասցեագրված դպրոցի տնօրենին
2. Բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանք
3. Ծննդյան վկայականի բնօրինակը և պատճեն (2 օրինակ)
4. Երկու լուսանկար (3×4 չափի)
5. Ծնողների անձնագրերի պատճենները
6. Տեղեկանք երեխայի առողջության վերաբերյալ տվյալ տարածքը սպասարկող բուժհաստատությունից (ձև 26)
7. Դպրոցից դպրոց տեղափոխվելիս սովորողի տեղափոխման թերթիկը
8. Սովորողի <<Անձնական գործ>> գրքույկը

Դիմումներն ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից:

 

 

ՍՈՎՈՐՈՂԻ ԱԶԱՏՈՒՄԸ ԴՊՐՈՑԻՑ
Սովորողի ազատումը դպրոցից կատարվում է՝
1) ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա,
2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա:

ՍՈՎՈՐՈՂԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԱԶԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Սարդարապատից Արցախ

Հուլիսի 6th, 2018

Մայիսի 21-ին Ակունքի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանցիները ներկայացրեցին հայրենասիրական <<Սարդարապատից Արցախ>> խորագիրը կրող միջոցառում՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին: ԴԱԿ՝ Ն. Հարությունյան

Մայիսյան եռատոն

Մայիսի 20th, 2018

Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում  մայիսի 18-ին 6-րդ դասարանում հայրենասիրական միջոցառում էր կազմակերպել ՄԿԱ գծով տնօրենի տեղակալ Ա. Յավրյանը  :

Խոսք հիշատակի

Ապրիլի 11th, 2018

Խոսք հիշատակի

Խոր վշտով տեղեկացանք Ակունքի միջնակարգ դպրոցի սիրված և հարգված ուսուցչուհի  Էլիչկա Ռուբենի Փոստոյանի մահվան մասին:

   Էլիչկա Ռուբենի Փոստոյանը ծնվել է 1948թ.-ին Վարդենիսում: 1966թ.-ին ավարտել է Երևանի թիվ 10 միջնակարգ դպրոցը: 1971թ.-ին՝  Երևանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը: 46 տարի դասավանդում էր դպրոցում, քոլեջում:

   Նա սիրված ուսուցչուհի էր, հմուտ դասղեկ: Էլիչկա Փոստոյանը աչքի է ընկել լավ մասնագետի իր վարպետությամբ, իսկական ուսուցչին բնորոշ խանդավառությամբ ու մեծ պատասխանատվությամբ: Նրա վարած յուրաքանչյուր դասը անկրկնելի էր, տպավորիչ, նրա մատուցած գիտելիքը՝  խորը ու մնայուն: Էլիչկա Փոստոյանը աչքի էր ընկնում մարդամոտ, մարդասեր, շփվող բնավորությամբ, գործընկերները նրա մեջ տեսնում էին լավ բարեկամի և հավատարիմ ընկերոջ:

   Ժպտադեմ, բարեհամբույր և սրտաբաց մարդու, հոգատար  մոր, նրբանկատ տատիկի և միշտ օգնության պատրաստ, կարեկցող ընկերոջ, հոգեբանմանկավարժի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա հարազատների, գործընկերների, աշակերտների  և բոլոր նրան ճանաչողների սրտերում:

Ակունք գյուղի միջնակարգ դպրոց

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոց, Հասցե` Գեղարքունիքի մարզ, գյուղ Ակունք, Բարեկամության փ. 2-րդ անցուղի թիվ 2 23/1 Վեբ կայք` http://akunqg.schoolsite.am Էլ. փոստ` akunq@schools.am Աշխատողներ` 62 Կազմակերպա-իրավական տեսակը` ՊՈԱԿ: Տնօրեն` Լուսիկ Գրիշայի Ավագյան